ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փաշինյան. Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Փաշինյան. Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
30.04.2018 | 20:13

Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է` ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի հարցին։ «Հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Արցախյան խնդրի մանրամասներին տիրապետելու մասին նա ասաց.
«Անհրաժեշտ է հարցին տիրապետել շատ կարճ ժամկետներում, մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ»:

Դիտվել է՝ 5568

Մեկնաբանություններ